Թարգմանություն եբրայերենից հայերեն

Թարգմանչական ծառայություն
Առցանց թարգմանիչ

BASIC

BUSINESS

EXTRA

Թարգմանության 1 էջի արժեքը (1800 նիշ բացատներով)

6000 Դ

7000 Դ

8000 Դ

Բացել լրացուցիչ ծառայությունները
Լրացուցիչ ծառայություններ
Նոտարական հաստատում Ապոստիլ
3000 Դ 8000 Դ

Իսրայելի զարգացած բժշկությունը զարգացնում է եբրայերենից թարգմանության պահանջարկը՝ բուժվել ցանկացողները խոսում են տարբեր լեզուներով: Էյ Ջի թարգմանչական ընկերությունում Դուք կստանաք մշտապես որակյալ արդյունք: Մեզ մոտ աշխատում են լեզվակիրներ, որոնք հեշտությամբ հաղթահարում են ոչ միայն բարդ դարձվածքները, այլև բժշկական տարատեսակ եզրույթները: Շնորհիվ մեր աշխատակիցների պրոֆիլային կրթության և հարուստ փորձի, Դուք կարող եք վստահ լինել, որ բնագրի իմաստը փոխանցվելու է առավելագույն հստակությամբ: Նույնքան ճշգրիտ փոխանցվում են թվային տվյալները, որոնք հետագայում պարտադիր ստուգում են անցնում: 

Եբրայերենից հայերեն և հակառակը թարգմանության արժեքը նույնն է: Դա Էյ Ջի թարգմանչական ընկերության առանձնահատկությունն է, որը շահավետ տարբերակում է մեզ մրցակից կազմակերպությունների մի շարք առաջարկներից: Ինչպե՞ս ենք մենք հասնում եբրայերենից հայերեն թարգմանության մատչելի արժեքին: Ամեն ինչ պարզ է՝ որակավորված աշխատակիցների սեփական հաստիքացանկ, միջնորդների բացակայություն և պատվերների գրագետ բաշխում պրոֆիլային մասնագետների միջև: Տեքստերի յուրաքանչյուր տեսակի հետ աշխատում է առավելագույն համապատասխան կրթությամբ և փորձով թարգմանիչը, այդ պատճառով մենք հնարավորություն ունենք ընդունել ցանկացած պատվեր՝

  • տեխնիկական,
  • բժշկական,
  • գիտական,
  • գեղարվեստական և այլն:

Կատարվում է նաև բոլոր անձնական փաստաթղթերի՝ անձնագրերի, դիպլոմների, վկայականների, տեղեկանքների թարգմանություն հայերենից եբրայերեն: Տարվում է աշխատանք ծրագրային ապահովման, էլեկտրոնային կոնտենտի, աուդիո ձայնագրությունների և վիդեո ձևաչափերի հետ: Եբրայերենից թարգմանության գինը հարմարավետության համար նշված է տպագիր տեքստի 1800 նիշի համար, այսինքն՝ A4 ձևաչափի 1 էջի համար: Այդ պատճառով կարելի է կարելի է արագ հաշվարկել նախնական գումարը, իսկ ավելի հստակ տեղեկատվություն կտրամադրի ընկերության աշխատակիցը: Ընդ որում, թարգմանության գումարը միանգամից վճարելու անհրաժեշտություն չկա, մենք աշխատում ենք մասնակի կանխավճարի պայմաններով:


Если функционал данного сервиса Вам не помог качественно перевести текст, то предлагаем обратиться к нашим специалистам через форму ЗАКАЗАТЬ ПЕРЕВОД