Թարգմանություն չեխերենից հայերեն և հակառակը

Թարգմանչական ծառայություն
Առցանց թարգմանիչ

BASIC

BUSINESS

EXTRA

Թարգմանության 1 էջի արժեքը (1800 նիշ բացատներով)

3500 Դ

4000 Դ

5000 Դ

Բացել լրացուցիչ ծառայությունները
Լրացուցիչ ծառայություններ
Նոտարական հաստատում Ապոստիլ
3000 Դ 8000 Դ

Չեխերենից հայերեն թարգմանությունն այդքան էլ հեշտ չէ, այդ պատճառով Ձեզ ուղղակի անհրաժեշտ կլինեն Էյ Ջի թարգմանչական ընկերության պրոֆեսիոնալ թարգմանիչների ծառայությունները: Մենք երաշխավորում ենք բնագրի իմաստի ամբողջական պահպանումը և յուրաքանչյուր փաստի մանրակրկիտ վերարտադրումը: Մասնագետները գիտեն, որ որոշ չեխերեն բառեր, որոնք հնչողությամբ նման են ռուսերեն բառերին, միանգամայն այլ իմաստ ունեն: Այդ պատճառով նրանք մանրամասն ստուգում են պատրաստի աշխատանքները՝ հետևելով տեղեկության ճշգրիտ փոխանցմանը:

Չեխերենից հայերեն և հակառակ ուղղությամբ թարգմանության արժեքը կախված է ընտրված փաթեթից՝ ստանդարտ, խմբագրմամբ կամ լեզվակրի կողմից վերընթերցմամբ: Ընդ որում, կարևոր չէ պատվերի բնույթը, քանի որ մենք աշխատում ենք ցանկացած տեսակի տեքստերի հետ՝

  • տեխնիկական, հատուկ և գիտական,
  • իրավաբանական, հաշվապահական և կոմերցիոն,
  • բժշկական (ներառյալ պատրաստուկներին կից տրված հրահանգները),
  • գեղարվեստական և այլն:

Բացի ստանդարտ գրավոր խնդիրներից, մենք կատարում ենք աուդիո և վիդեո ֆայլերի արտածում, խաղերի և հավելվածների ադապտացիա, ոչ կոռեկտ մեքենայական թարգմանությունների մշակում և այլն: Ընդ որում, չեխերենից հայերեն թարգմանության գինը նշված է գնացուցակում A4 ձևաչափի մեկ էջի համար (1800 նիշ), ինչը հարմար է հաշվարկ կատարելու ժամանակ:

  Էյ Ջի թարգմանչական ընկերության մասնագետների ծառայությունները կարող եք պատվիրել օրվա ցանկացած ժամի առցանց հայտի օգնությամբ: Ընդ որում, կարևոր չէ, թե որտեղ է գտնվում պատվիրատուն՝ հայտի ձևակերպումն ու մասնագետների հետ շփումը հնարավոր է առանց մեր գրասենյակ անձնական այցի: Եթե Ձեզ մոտ առաջացել են հարցեր, կապվեք խորհրդատուների հետ թեժ գծով կամ հետադարձ զանգի հայտ թողեք: Չեխերենից հայերեն թարգմանության նախնական արժեքը կարելի է իմանալ գնացուցակից, իսկ հատուկ պահանջների դեպքում կատարվում է անհատական հաշվարկ:


Если функционал данного сервиса Вам не помог качественно перевести текст, то предлагаем обратиться к нашим специалистам через форму ЗАКАЗАТЬ ПЕРЕВОД