Թարգմանություն գերմաներենից հայերեն

Թարգմանչական ծառայություն
Առցանց թարգմանիչ

BASIC

BUSINESS

EXTRA

Թարգմանության 1 էջի արժեքը (1800 նիշ բացատներով)

3000 Դ

3500 Դ

4000 Դ

Բացել լրացուցիչ ծառայությունները
Լրացուցիչ ծառայություններ
Նոտարական հաստատում Ապոստիլ
3000 Դ 8000 Դ

Գերմաներենը հանդիսանում է Գերմանիայի, Ավստրիայի, Լիխտենշտեյնի, Շվեյցարիայի և Լյուքսեմբուրգի պետական լեզուն: Ընդհանուր առմամբ գերմաներենով խոսում են աշխարհի ավելի քան 40 երկրներում՝ հաշվարկելով մոտ 110 միլիոն լեզվակիրներ, և մոտ այդքանն էլ տիրապետում են գերմաներենին որպես երկրորդ լեզվի: Գերմաներենն իրենից ներկայացնում է լեզուների հնդեվրոպական խմբի արևմտագերմանական ճյուղը: Դրա ձևավորման պատմությունն իր սկիզբն է առնում մեր թվարկության 8-րդ դարից, տարբեր աշխարհաքաղաքական գործոնների հետևանքով լեզվում ձևավորվել են մեծ քանակությամբ (մոտ 50) բարբառներ: Լեզվի բարեփոխումներն անցկացվել են անցյալ դարի սկզբից, իսկ կանոնների ձևավորումը շարունակվում է մինչ օրս: Երկրները, որտեղ գերմաներենը պաշտոնական լեզու է, մինչև հիմա չեն կարողանում գալ քերականական և կետադրական ընդհանուր կանոնների: Այդ պատճառով գերմաներենից որակյալ թարգմանություններ կատարելու համար  անհրաժեշտ է իմանալ լեզվի բոլոր նյուանսները: Էյ Ջի թարգմանչական ընկերության պրոֆեսիոնալ թարգմանիչներն ունեն անհրաժեշտ գիտելիքներ՝ գերմաներենից հայերեն և հակառակը թարգմանության ժամանակ բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելու համար: Տվյալ ծառայությունն առավել պահանջված է հետևյալ դեպքերում՝

• պայմանագրերի թարգմանություն գերմաներեն,

• ուսում Գերմանիայում կամ գերմանախոս այլ երկրներում,

• աշխատանքային, հյուրային վիզայի կամ հարսի վիզայի ձևակերպում,

• բժշկական թարգմանություն գերմաներեն,

• մշտական բնակության մեկնելը,

• երեխաներին հանգստի ուղարկելը:

Թվարկված դեպքերում անհրաժեշտ է տարատեսակ փաստաթղթերի գերմաներեն թարգմանություն, ինչը հաջողությամբ և օպերատիվ կերպով կկատարեն մեր աշխատակիցները: Բացի այդ, Էյ Ջի թարգմանչական ընկերությունն իրականացնում է տեխնիկական, բժշկական, տնտեսագիտական տեքստերի թարգմանություն, գեղարվեստական թարգմանություն և կայքերի տեղայնացում: Ընկերությունում աշխատում են պրոֆեսիոնալ թարգմանիչներ՝ լեզվակիրներ: 

Եթե Դուք ցանկանում եք պատվեր անել, խնդրում ենք, ձևակերպեք այն առցանց կամ զանգահարեք մեզ: Դուք կարող եք իմանալ գերմաներենից հայերեն թարգմանության արժեքը՝ կատարելով պատվերի առցանց հաշվարկ մեր կայքում:

 Գերմաներենից հայերեն և հակառակը գրավոր թարգմանության արժեքը սկսած 3500 դրամից 1 էջի համար:


Если функционал данного сервиса Вам не помог качественно перевести текст, то предлагаем обратиться к нашим специалистам через форму ЗАКАЗАТЬ ПЕРЕВОД