Փաստաթղթերի թարգմանություն

Թարգմանչական ծառայություն
Առցանց թարգմանիչ

BASIC

BUSINESS

EXTRA

Թարգմանության 1 էջի արժեքը (1800 նիշ բացատներով)

1500 Դ

2000 Դ

3000 Դ

Բացել լրացուցիչ ծառայությունները
Լրացուցիչ ծառայություններ
Նոտարական հաստատում Ապոստիլ
3000 Դ 8000 Դ

Հայաստանը աշխարհի շատ երկրների համար ռազմավարական կարևոր գործընկեր է քաղաքականության և արտաքին տնտեսական գործունեության ոլորտում: Բնական է, որ հայկական և արտասահմանյան ընկերությունների գործնական համագործակցության մեջ օգտագործվում են մեծ թվով փաստաթղթեր, որոնց հայերեն թարգմանությունը մեր ընկերության հիմնական ծառայություններից մեկն է:

Քանի որ փաստաթղթի՝ որպես գործարար թղթի տեսակի հիմնական հատկանիշներն են տեղեկատվական լինելը, իրավաբանական ուժը և խիստ գաղտնիությունը, դրանց թարգմանությամբ կարող է զբաղվել մասնագետը, որը կատարելապես տիրապետում է պաշտոնական գործնական ոճին, ունի գիտելիքներ իրավական ոլորտից և պատկերացում այն ոլորտի մասին, որին պատկանում է փաստաթուղթը: Ի ուրախություն մեզ, մեր հաստիքացանկում կան այդպիսի թարգմանիչներ:

Ինչպիսի՞ փաստաթղթեր ենք մենք թարգմանում:

Մենք նաև համագործակցություն ենք առաջարկում այն ընկերություններին, որոնք բիզնես են վարում օտարերկրյա ներդրողների, գործընկերների, գնորդների հետ: Կանոնադրություններ, պայմանագրեր, ակտեր, հաշիվներ, լիազորագրեր, հրահանգներ՝ բիզնեսում մեծ թվով փաստաթղթեր են օգտագործվում: Ուղարկեք դրանք մեզ, իսկ փաստաթղթերի թարգմանության արժեքը հաշվարկելու համար բեռնեք ֆայլը կայքում պատվերի ձևի մեջ, նկարագրեք պահանջները, հաղորդեք Ձեր կոնտակտներն ու սպասեք զանգի:

Մեր մյուս ծառայությունը՝ ապոստիլով կամ նոտարական վավերացումը, պահանջվում է այն դեպքերում, երբ փաստաթուղթը պետք է ներկայացնել պաշտոնական հաստատություններ: 

Անկախ փաստաթղթի տեսակից, թարգմանության ուղղությունից, կատարման ժամկետից մեր հաճախորդները միշտ ստանում են բարձր որակի պատրաստի փաստաթուղթ՝

• հստակ, պարզ, որում պահպանվել է եզրութաբանության միասնականության սկզբունքը,

• տեքստի ձևավորման դետալների հստակ պահպանմամբ՝ ինչպես ըստ կառուցվածքի, ձևաչափի, այնպես էլ լեզվի լեզվաբանական, շարահյուսական տեսանկյունից:

Բայց ամենակարևորն այն է, որ մենք ապահովում ենք տեղեկատվության գաղտնիությունը և գաղտնի տեղեկությունների պահպանումը, քանի որ մեզ համար անչափ կարևոր է մեր համբավն ու հաճախորդների վստահությունը:

Ընտրեք կապի հարմար միջոցը, և մենք պատրաստակամ կընդունենք Ձեր պատվերը:


Если функционал данного сервиса Вам не помог качественно перевести текст, то предлагаем обратиться к нашим специалистам через форму ЗАКАЗАТЬ ПЕРЕВОД