Վճարման եղանակներ

Ընտրեք վճարման եղանակը:

 

Մեր թարգմանչական կենտրոնն աշխատում է մասնակի կանխավճարի սկզբունքով: Այսինքն` թարգմանչական ծառայությունների դիմաց վճարումն իրականացվում է երկու մասով: Թարգմանության արժեքի 50%-ը պետք է վճարել պատվեր կատարելիս, իսկ մնացած մասը` թարգմանությունը ամբողջությամբ ստանալուց հետո:

Մեր մատուցած ծառայությունների գլխավոր առանձնահատկությունը հիմնականում էլեկտրոնային փաստաթղթերի հետ աշխատանքն է, և փորձը ցույց է տալիս, որ հաճախորդների մեծամասնությունը նախընտրում է վճարումը ևս կատարել էլեկտրանային եղանակով: Վճարման էլեկտրոնային տարբերակը շատ հարմար է, քանի որ դուք կարող եք վճարում կատարել հենց ձեր տնից կամ աշխատանքի վայրից` այդպիսով խնայելով ձեր ժամանակը: 

Ձեզ ենք առաջարկում online վճարում կատարելու ամենաարագ և ամենահարմար տարբերակը: Ձեզ անհրաժեշտ է ընդամենը ունենալ Visa,MasterCard բանկային քարտ կամ օգտվել Idram համակարգից: Վճարման online  տարբերակը շատ ապահով է, քանի որ կատարվում է բանկային նույնականացման ճանապարհով և պաշտպանված է տվյալների կոդավորմամբ:

 

1. Լրացրեք online վճարման ձեվը` նախապես ընտրելով վճարման եղանակը:

 

Սեղմեք <Վճարել> կոճակը և հետևեք համակարգի հրահանգներին:

 

Եթե ինչ-ինչ պատճառներից ելներով ձեզ հարմար չէ վճարման այս եղանակը, ապա դուք կարող եք օգտվել վճարման այլ եղանակից:

2. Փոխանցել բանկային հաշվեհամարին

Դուք կարող եք կապնվել մեզ հետ և ստանալով հաշիվ ապրանքագիր, կատարել փոխանցում մեր հաշվեհամարին:

3. Կանխիկ վճարում

Կանխիկ վճարման համար, անհրաժեշտ է կապնվել մեր մենեջերի հետ և պայմանավորվել:

Ուշադրություն: Եթե դուք ցանկանում եք, որ մենք հնարավորինս արագ սկսենք կատարել ձեր պատվերը, ուղարկեք մեզ ձեր կատարած վճարման անդորրագիրը, իսկ էլեկտրոնային դրամապանակից վճարման դեպքում` ձեր  անունը և կոնտակտային տվյալները: